Մաթեմատիկա

Գրիր  10 թվի  կազմությունը

օրինակ՝ 10=4+6

10=1+9

10=2+8

10=3+7

10=4+6

10=5+5

10=6+4

10=7+3

10=8+2

10=9+1

Համեմատիր  և  աստղանիշների  փոխարեն  դիր  <,>  կամ  = նշանը։

7 < 8                 7 < 10                 6= 6                 9 > 7

7<8               7<10                  6=6                  9>7

Լրացրու  բաց թողնված  թվերը

6 7 8 9 10               3 4 5 6 7 8 9 10                   1 2 3 4 5 6 7 8 9 10                6..8 9..                5..7..9

6 7 8 9 10           3 4 5 6 7 8           1 2 3 4 5            6 7 8 9 10          5 6 7 8 9

Time

There never seems to be enough time to do things. l always seem to run out of time l really wish there were more hours in the day. Then l could slow down and relax, and get everthing done. Time is a fun thing. Sometimes it flies usually when you’re having fun. Other times it drags and goes painfullyslowly.

Բարդ բառեր

Բարդ են այն բառերը, որոնք կազմված են մեկից ավելի արմատներից։ Կան նաև մեկից ավելի արմատներից և ածանցից կամ ածանցներից կազմված բառեր․ այդպիսի բառերը երբեմն առանձնացվում են և կոչվում բարդածանցավոր։

Բարդ և բարդածանցավոր բառերը՝ բարդությունները բաժանվում են երկու խմբի՝ համադրական և հարադրական։ Համադրական են այն բարդությունները, որոնց բաղադրիչները գրվում են միասին, օրինակ՝ շքերթ, դասագիրք և այլն։ Համադրական բարդությունների բաղադրիչները կարող են կապակցվել և՛ հոդակապով, և՛ առանց հոդակապի։ Դրա հիման վրա էլ առանձնացվում են հոդակապով և անհոդակապ բարդություններ։ Օրինակ՝ այստեղ, այսօր, տանտեր, մայրուղի, հորեղբայր, ծաղկաման, շաքարավազ բառերը անհոդակապ են, իսկ գրասեղան, լուսանկար, զարդանկար բառերը հոդակապով են։

Ավետիք Իսահակյան

Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով,

Ես դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ,

Կընկնեք մուրալու հափրած որկորով՝

Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ։

Լրբենի ծաղրով արհամարհեցիք

Ոգու վառ զեղմունք միտք ու երազանք,

Նյութի տաճարում արբած պարեցիք՝

Մոռացած անմահ, անհունի տենչանք։

Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ՝

Ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով․

Եվ մուրացկի պես փշրանքի համար

Ծարավ ու նոթի կանցնեք ծովից ծով։

Մայիսի 28

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը։ Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից։ Հայկական հանրապետությունը հռչակվեց <<Հայկական ազգային խորհրդի>> կողմից 1918 թվականի 28-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո։ Մայիսի 29-ին ՀՅԴ Արևմտյան Բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երևանը։ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի։ 1991 թվականին Հայկակն ԽՍՀ-ն անկախություն հռչակեց և խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր։

Smiling

lsn’t smiling the best thing we can do in life. There needs to be more of it. I feel so happy if l go into a store and the assistant smiles. The world would be a much nicer place if everyone smiled. Unfortunately, not everyone smiles. Some miserable people I know always ask, What is there to smile about? I always smile when I hear this. It’s funny. There’s a lot to smile about.

Ռ- Ր բաղաձայնների արտասանությունը և ուղղագությունը

Հայերենում ր գրվում է միայն երկու բառի սկզբում՝ րոպե և Րաֆֆի։ Մմացած բառերի սկզբում լսվող ռ հնչյունը գրվում է ռ տառով՝ ռազմիկ, ռետին, ռադիո, ռուս և այլն։

Բառամիջում լսվող ռ հնչյունը գրվում է ռ տառով, իսկ ր հնչյունը ր տառով։ Օրինակ՝ ռ-ով գրվում են՝ առնել, առնետ, բռնել, նռնակ, գառնուկ, դռնակ, դառնալ, եղեռն, անտառ, նուռ և այլն։

ր-ով գրվում են՝ արժեք, արդեն, արծիվ, արցունք, արջ, արտ, գորտ, որջ արհամարհել, գարշելի, թրթուր, կրծել, կրճտացնել, կրճատել, մարմար, փրփուր։

Ռ-ով վերջացող արմատի կրկնությոմբ կազմված բառերոմ առաջին ռ-ն փոխվում է ր- ի։ Այսպես՝ բառ +բառ=բարբառ, գիռ +գիռ=գրգիռ, թիռ +թիռ=թրթիռ, մուռ +մուռ=մրմուռ։

Կարմիր գիրք

Կարմիր գիրք, հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների, բույսերի և սնկերի անոտացված ցուցակ։ Կարմիր գրքերը լինում են տարբեր մակարդակների՝ միջազգային, ազգային և տարածաշրջանային։

Հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների պանպանման առաջնահերթ կազմակերպչական խնդիրը դրանց ցուցակագրումն ու հաշվառումն է ինչպես գլոբալ, այնպես էլ առանձին երկրների մակարդակով։ Առանց դրա հնարավոր չէ անցնել ոչ խնդրի տեսական մշակմանը, ոչ էլ առանձին տեսակների պահպանման գործնական աշխատանքների հանձնարարմանը։

Կենդանաբանության ինստիտուտը կազմել և 1987 թվականին հրատարակել է Հայաստանի կենդանիների կարմիր գիրքը։ 2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի։

Dancing

I have loved dancing ever since l can remember. lt was a part of my life when I was growing up and it is still important to me now. lt has to be the best way to exercise. What can be better than dancing to your favouite songs? I love going to clubs and discos. l can dance all night long. l never get tired of it it When l was small, l used to go to school discos. l’d also dance at the parties my parents, friends and neighbours had.